14.06.2020

Այսօր Մասիսի ընտանեկան մարզահամալիրը հերթական անգամ հյուրընկալեց մեր սիրելի բարեկամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Այսօր Մասիսի ընտանեկան մարզահամալիրը հերթական անգամ հյուրընկալեց մեր սիրելի բարեկամ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Դեսպան Լաքոտը շրջայց կատարեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգում, ծանոթացավ վերջերս Ադիբեկյան ընտանիքի կողմից զբոսայգում տեղադրված Փարիզի այցեքարտը համարվող Ուոլեսի շատրվանին։ Մասիսի Զարգացման հիմնադրամի վարչական ղեկավար Տիգրան Առաքելյանը, օգտվելով առիթից, Ադիբեկյան ընտանիքի և մասիսիցիների անունից շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Հանրապետությանը' կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ առողջապահական համակարգին աջակցություն ցույց տալու համար։