25.10.2020

երթ `ի հիշատակ զոհերի

Երեկ Մասիս քաղաքում տեղի ունեցավ Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված երթ և մոմավառություն դեպի Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցի ՝  ի հիշատակ Հայոց աշխարհի սուրբ սահմանների պաշտպանության համար նահատակված հայորդիների: 

Երթը և մոմավառությունը  իր մեջ կրում էր  Հաղթանակի խորհուրդը՝ այն մեծ հավատով, որ հայոց  փառապանծ Բանակը ի վերջո Հաղթելու է թշնամուն:

Միջոցառմանը մասնակցեցին նաև բազմաթիվ արցախցիներ, ովքեր հարկադրաբար ապաստան են գտել Մասիս քաղաքում

Այս  հերթական անգամ ցույց տվեց Հայաստան-Արցախ միասնությունը, որը մեր հաղթանակի առհավատչյան է:

Երթը և մոմավառությունը ավարտվեց Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի կողմից աղոթք բարձրացվեց առ Աստված բոլոր նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար: