11.10.2020

«Մասիսը՝ Արցախի կողքին»

Մասիսի Զարգացման հիմնադրամի աջակցությունը՝  առաջնագծի մասիսցի կամավոր- մարտիկներին

Մասիսի Զարգացման հիմնադրամը այս դժվարին օրերին կանգնած է մասիսցիների կողքին.

Հիմնադրամի կողմից իրականացվող քայլերը առավել արդյունավետ դարձնելու նպատակով իրականացվում է  «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագիրը, որտեղ նշված են ստեղծված իրավիճակից բխող աջակցության հստակ գործողություններ.

Մասիսի զարգացման հիմնադրամը  «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի շրջանակներում հերթական աջակցությունն է ցուցաբերում Մասիս քաղաքից ռազմաճակատ մեկնած մասիսցի մարտիկներին.

Մասնավորապես Մասիսի Զարգացման հիմնադրամը զինվորական հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց առաջնագիծ.

Այս գործընթացին ներգրավված են նաև մասիսցի կամավորներ, ովքեր իրենց ներդրումն են ունենում դեպի առաջնագիծ օգնության կազմակերպման աշխատանքներին.

Միասնական ուժերով և համախմբվածության շնորհիվ մենք կարող ենք հաղթել թշնամուն.

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ