09.11.2020

«Մասիսը՝ Արցախի կողքին» միավորում է աշխարհի պետություններին

Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Մասիսը՝ Արցախի կողքին»  ծրագրի շրջանակներում հերթական կարևոր նախաձեռնությունն է կյանքի կոչվում:

Այս օրերին առողջապահական համակարգի ուժեղացման և Արցախից Երևան ծայրահեղ ծանր անձանց տեղափոխման նպատակով Մասիսի Զարգացման հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանատների հետ համագործակցությամբ Նիդերլանդներից ձեռք է բերել համապատասխան բժշկական սարքավորումներով հագեցած մեկ միավոր ռեանոմոբիլ:

Համաձյն ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ պատերազմական իրավիճակը կայունանալուց հետո վերաբաշխման արդյունքում մեր կողմից ձեռք բերված ռեանոմոբիլը կտրամադրվի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնին:

https://fb.watch/1B96UqJ3pH/