03.10.2020
«Մասիսը՝ Արցախի կողքին»
«Մասիսը՝ Արցախի կողքին»Այս օրերին հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենակարևոր և վճռորոշ ժամանակաշրջանը.
Ինչպես Արցախյան գոյամարտում, այնպես էլ Սեպտեմբերյան պատերազմում Մասիս քաղաքի և հարակից շրջանների մարտիկները հերոսաբար մասնակցում են Ադրբեջանի կողմից Արցախում սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմին։
Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը և Մասիսի Զարգացման հիմնադրամը այս դժվարին օրերին կանգնած են հայ ժողովրդի կողքին
Մեր կողմից իրականացվող քայլերը առավել արդյունավետ դարձնելու նպատակով իրականացնելու ենք «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագիրը:
Այս ծրագրի շրջանակում առաջին փուլով Ադիբեկյան բարեգործական ընտանեկան հիմնադրամը պատրաստ է.
• օգնություն ցուցաբերել Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին՝ այն նախապես համաձայնեցնելով պատկան մարմինների հետ:
Աջակցել և օգնել Մասիս քաղաքից Արցախ մեկնած և վիրավորում ստացած զինծառայողներին՝ հոգալով նրանց ապաքինման համար անհրաժեշտ բժշկական ծախսերը
Խրախուսել և պատվել Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողներին և նրանց ընտանիքներին, այն կրթական կրթական հաստատություններին, որտեղ իրենց ուսումն են ստացել այդ հայորդիները
օգնություն ցուցաբերել Մասիսի տարածաշրջանից Արցախ մեկնած և վիրավորում ստացած մարտիկներին, ինչպես նաև Մասիսի բժշկական կենտրոնին ըստ կարիքի և խնդրանքի համապատասխան բժշկական պարագաներով ապահովում։ (բժշկական կենտրոնի տնօրինության հետ համագործակցություն)։
Նպատակ ունենալով կանխել բնակչության շրջանում խուճապի տարածումը՝ առաջարկում ենք համախմբել բնակչությանը և ինտենսիվ աշխատանքներ տանել կայունացնելու համար նրանց հոգեբանական վիճակը:
Մասիսի Զարգացման հիմնադրամը և Ադիբեկյան բարեգործական ընտանեկան հիմնադրամը ամուր կանգնած են մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ կոչ անելով լինել միասնական, քան երբևէ։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.


















