14.09.2020
" Pour toi, Arménie" "Для тебя, Армения"

«Քեզ համար, Հայաստան»

2020 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Քեզ համար, Հայաստան» օնլայն համերգային ծրագիրը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգային ծրագիրը ուղիղ եթերով հեռարձակվեց Առաջին ալիքի եթերով: Համերգային շարքը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, դեռևս 2016 թվականին նախաձեռնել էին Հայկ Պետրոսյանը և «Unity Production Armenia» կազմակերպությունը: Համերգային ծրագրին մասնակցեցին. Վարող՝ Հայկ Պետրոսյան Կատարողներ՝ Հայկ Պետրոսյան, Սոնա Ռուբենյան, Արամ MP3, Գոռ Սուջյան, Սրբուհի Սարգսյան, Նարինե Դովլաթյան, Սևակ Ամրոյան: Հյուրերը համերգային երեկոյին միացան տեսաուղերձի միջոցով. Վարդան Պետրոսյան, Տիգրան Մանսուրյան, Սեդա Ազնավուր, Զազ, Լադանիվա խմբի երգչուհի Ժակլին Բաղդասարյան, Իվետա Մուկուչյան: Համերգի գլխավոր հովանավորը Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամն էր (AFFA)