Բարեգործական միջոցառում ծննդատանը
Մասիսի Երիտասարդական կենտրոնի անդամներն ու կամավորները՝ «Ջերմ Սուրբ Ծնունդ» բարեգործական ծրագրի շրջանակներում, շնորհավորեցին մայրերին և նորածիններին ծննդատանը: Կամավորները եկել էին ծննդատուն շնորհավորելու 12 նորածին մասիսցիներին ու նրանց մայրիկներին: 6 աղջիկ և 6 տղա ստացան նվերների հավաքածուներ Adibekyan Family Foundation for Advancement-ի և Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից: Նվերների մեջ անկողնային պարագաներ էին, մանկական հագուստ, խաղալիքներ և աքսեսուարներ փոքրիկների համար: Հաճելի անակնկալ էր սպասվում նաև հենց կազմակերպիչներին: Ձմեռ պապի, Ձյունանուշի և իրենց թիմի այցելության ընթացքում լույս աշխարհ եկավ ևս մի փոքրիկ՝ Արթուրը: Փոքրիկն ու մայրիկը ևս նվերներ ստացան: «Ջերմ Սուրբ Ծնունդ» միջոցառումը Adibekyan Family Foundation for Advancement-ի և Մասիսի Զարգացման հիմնադրամի կազմակերպած ամանորյա ծրագրի մի մասն էր, որը անցկացվեց դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում: