Ղարաբաղի կանանց բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակում
Լեռնային Ղարաբաղից ժամանած կանայք, իրենց երեխաների հետ միասին, եկել էին ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակ `իրենց լսելու պահանջով։ Առաջարկում էին մեկնել առաջնագիծ` իրենց աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում խաղաղ բնակավայրերում:
Մոտ 40 րոպե ցուցարարները վանկարկում էին «Ճանաչիր Արցախը», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Դադարեցեք լռել», «Կանգնեցրեք Թուրքիային» կարգախոսները: Կանայք նաեւ կոչ էին անում դատապարտել Անկարայի ու Բաքվի գործողությունները և չանտեսել հայկական կողմի ցավն ու կորուստները:
Մինչև ժամը հինգը ղարաբաղցի կանայք գրասենյակի դիմաց սպասեցին, որպեսզի հանդիպեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
Մասիսի երիտասարդները միացան խաղաղ ակցիային և դուրս եկան ընտանեկան սպորտային համալիրի բուլվար ՝ «Մասիսը՝ Արցախի կողքին» պաստառներով:


















