9 Հունիս 2025
Ֆրանսիական մշակույթի ծանոթացում ամառային դպրոցում
Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից Մասիսի երիտասարդական կենտրոնում մեկնարկեց Ամառային ճամբարի առաջին՝ ոգեշնչող շաբաթը։ Բացման օրը երեխաներին ողջունեցին հիմնադրամի վարչական ղեկավար Տիգրան Առաքելյանը և ծրագրի համակարգող Գայանե Հայրապետյանը՝ ներկայացնելով դպրոցի հիմնական ուղերձը՝ զարգանալ, ստեղծել ու սիրել՝ ֆրանսերենով, այն տարածել Մասիս քաղաքում և Մասիսը դարձնել ֆրանկոֆոն կենտրոն։Երեխաները առաջին շաբաթվա ընթացքում մասնակցեցին սպորտային, գեղարվեստական և տեխնոլոգիական դասերի երիտասարդական կենտրոնում և Ֆրանկոֆոնիայի բուլվարում, մեծ շեշտ դրվեց ֆրանսերենը զարգացնելու, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական կապերը կրթության միջոցով ամրապնդրելու, Մասիսում ֆրանկոֆոն արժեքները տարածելու վրա, կարևորվեցին ֆրանսերենի խոսակցական դասընթացները, որտեղ լեզուն ուսուցանվեց խաղով, երգով ու ստեղծարար մոտեցմամբ։
Շաբաթն ավարտվեց Երևանի Բուսաբանական այգում՝ շրջայցով, պիկնիկով ու տեղում ստեղծագործելով։ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանի» ոգով նրանց մեջ սերմանվեց սեր, հոգատարություն ու սահուն ճանապարհ դեպի ֆրանկոֆոն աշխարհ։







