12 Հուլիս 2019

Ֆրանկոֆոնիայի Բուլվարի և ընտանեկան սպորտային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը Մասիսում

2019 թվականի հունիսի 25-ին, Մասիսի զարգացման հիմնադրամը, AFFA (Adibekyan Family Foundation for Advancement)-ի աջակցությամբ, Արարատի մարզի Մասիս քաղաքում պաշտոնապես բացեց Ֆրանկոֆոնիայի Բուլվարը և ընտանեկան սպորտային համալիրը: Միջոցառումը կազմակերպվել էր Մասիսի երիտասարդների նախաձեռնությամբ և որպես նպատակ հետապնդում էր Ֆրանկոֆոնիայի երկրների հետ միջազգային հարաբերությունների ընդլայնում: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, դեսպանատների, տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառումը նման լայն արձագանի արժանացավ AFFA հիմնադրամի և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող երկարաժամկետ նախագծերի շնորհիվ: Այդ նախագծերից են՝ ընտանեկան սպորտային համալիրի կառուցումը, որը միտված է երեխաների և մեծահասակների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի առաջխաղացմանը, և Ֆրանկոֆոնիայի Բուլվարի կառուցումը, որպես մշակութային, ժամանցային և միջազգային հաղորդակցության ծրագրերի կազմակերպման կենտրոն: Երկարաժամկետ ծրագրերից է նաև Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպումը, ինչպես նաև Երիտասարդական կենտրոնի կառուցումը, որը աջակցում է երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը, և երիտասարդության շրջանում ինքնակառավարման և առաջնորդության հմտությունների զարգացմանը: Բացի վերոնշյալ նախագծերից, ծրագրված է նաև Մասիսում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնում, որը ունենալու է ֆրանսիական ուղղվածություն:
20 ՀունիսԶարգացրե՛ք, ստեղծե՛ք և սիրե՛ք ֆրանսերենով
Զարգացրե՛ք, ստեղծե՛ք և սիրե՛ք ֆրանսերենով 2025 թ․ հունիսի 9-ից 20-ը Մասիսի զարգացման հիմնադրամը և Ադիբեկյան բարեգործական հիմնադրամը (AFFA) Մասիսի երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր երկշաբաթյա ամառային դպրոց՝ ամբողջությամբ նվիրված ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսիական ու ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը Մասիս քաղաքում։ Ծրագիրն ուներ խորացված լեզվակրթական և մշակութային ուղղվածություն՝ նպատակ ունենալով ձևավորել նոր սերունդ, որը կմտածի, կստեղծի և կսիրի՝ ֆրանսերենով։
Առաջին շաբաթը սկսվեց ճամբարի ուղերձով՝ «զարգանալ, ստեղծել ու սիրել՝ ֆրանսերենով»։ Երեխաները մասնակցեցին սպորտային, գեղարվեստական և ՏՏ դասերին, որտեղ ֆրանսերենն ուսումնասիրեցին խոսակցական, երգերի, խաղերի և ստեղծարար մոտեցումների միջոցով։ Շաբաթն ավարտվեց Բուսաբանական այգում կազմակերպված շրջայցով ու ստեղծագործական պիկնիկով՝ Փոքրիկ իշխանի ոգով։