Գրքի առաջին փառատոնը Ֆրանկոֆոնիայի Բուլվարում
Հոկտեմբերի 16-ին Մասիսում տեղի ունեցավ գրքի առաջին փառատոնը, այն կազմակերպված էր Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից, AFFA (Adibekyan Family Foundation for Advancement)-ի հովանու ներքո: Միջոցառումը յուրահատուկ ակտիվություն մտցրեց քաղաքի բնակիչների առօրյաում, երիտասարդները մեծ խանդավառությամբ մասնակցեցին տոնախմբությանը:
Ֆրանկոֆոն փառատոնի շրջանակներում ներկայացվեցին ֆրանսիացի հանրահայտ հեղինակների գրքեր, կոմիքսներ, գեղարվեստական և անգամ գիտական աշխատություններ:
Այցելելով Ֆրանսիական սրճարան «Brasserie»՝ միջոցառման մասնակիցները ծանոթացան մինչ այդ անծանոթ մի շարք հեղինակների և նրանց աշխատանքներին: Սրճարանում տեղի ունեցավ գրական երեկո, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Գի դը Մոպասանի գրական ժառանգությունը, ավելի մանրակրկիտ ծանոթանալով նրա աշխատանքներին:
Միջոցառման մասնակիցների համար կազմակերպվել էին մի շարք ինտերակտիվ զբաղմունքներ, որոնցից մեկը իրենից ներկայացնում էր մի յուրատեսակ խաղ՝ մասնակիցները պետք է նկարեին Մասիսի քարտեզը, նրա վրա նշելով հիմնական վայրերը՝ Ֆրանկոֆոնիայի Բուլվարը, սպորտային համալիրը, ֆրանսիական «Brasserie» սրճարանը և այլ վայրեր:
Նման փառատոնները ոչ միայն բնակիչներին ծանոթացնում են ֆրանսիական մշակույթին, այլև երիտասարդների շրջանում զարգացնում են համաշխարհային գրականության հանդեպ սերը և նոր գիտելիքներ որոնելու անհրաժեշտության գիտակցումը: