21 Հունիս 2025

Ամառային դպրոց՝ նվիրված ֆրանսիական մշակույթին

Մասիսի երիտասարդական կենտրոնում շարունակվեց ամառային դպրոցի երկրորդ՝ փորձառություններով ու ներշնչանքով լեցուն շաբաթը։ Շաբաթը մեկնարկեց շարժուն նախավարժանքով Ֆրանկոֆոնիայի բաուլվարի ֆիտնես գոտում՝ ուղեկցված ոգեշնչող ֆրանսերեն մտքերով ։ Երեխաները մասնակցեցին ֆրանսերենի ինտերակտիվ դասընթացների՝ բացահայտելով ֆրանսիական գաստրոնոմիան, ֆրանկոֆոն երկրներն ու լեզվամտածողությունը խաղերի և ստեղծարար առաջադրանքների միջոցով։
Բովանդակալից էին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների դասերը, որտեղ սովորողները զարգացնում էին թվային հմտություններ՝ զուգակցելով տեխնոլոգիան ու ֆրանսերենը։ Շարունակվեցին միջոցառման սցենարի ընթերցումներն ու փորձերը՝ ուղղված արտահայտչականության և խմբային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
Երրորդ օրը նվիրված էր արվեստին. երեխաները ավարտին հասցրին իրենց նկարները՝ ստեղծելով պատմություններ գույնի միջոցով և ֆրանսիական շնչով։ Հինգշաբթի օրը կազմակերպվեց այց Հայաստանի Նկարիչների միություն։
Ամառային դպրոցի փակման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Մասիսի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի դահլիճում՝ երեխաների մասնակցությամբ միջոցառմամբ՝ ֆրանսերենով, որի կարգախոսն էր՝ Փոքրիկ Իշխանը ֆրանսախոս մոլորակներում։ Ամառային դպրոցի մասնակիցները կատարեցին ֆրանսիական երգեր, պարեր և ֆրանսերենով մեջբերումներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը ստեղծագործությունից։
20 ՀունիսԶարգացրե՛ք, ստեղծե՛ք և սիրե՛ք ֆրանսերենով
Զարգացրե՛ք, ստեղծե՛ք և սիրե՛ք ֆրանսերենով 2025 թ․ հունիսի 9-ից 20-ը Մասիսի զարգացման հիմնադրամը և Ադիբեկյան բարեգործական հիմնադրամը (AFFA) Մասիսի երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր երկշաբաթյա ամառային դպրոց՝ ամբողջությամբ նվիրված ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսիական ու ֆրանկոֆոն մշակույթի տարածմանը Մասիս քաղաքում։ Ծրագիրն ուներ խորացված լեզվակրթական և մշակութային ուղղվածություն՝ նպատակ ունենալով ձևավորել նոր սերունդ, որը կմտածի, կստեղծի և կսիրի՝ ֆրանսերենով։
Առաջին շաբաթը սկսվեց ճամբարի ուղերձով՝ «զարգանալ, ստեղծել ու սիրել՝ ֆրանսերենով»։ Երեխաները մասնակցեցին սպորտային, գեղարվեստական և ՏՏ դասերին, որտեղ ֆրանսերենն ուսումնասիրեցին խոսակցական, երգերի, խաղերի և ստեղծարար մոտեցումների միջոցով։ Շաբաթն ավարտվեց Բուսաբանական այգում կազմակերպված շրջայցով ու ստեղծագործական պիկնիկով՝ Փոքրիկ իշխանի ոգով։