Հեծանվարշավ Tour de Masis 3
Հուլիսի 28-ին Մասիսում տեղի ունեցավ Tour de Masis 3 հեծանվարշավը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, սպորտի փոխնախարար Գևորգ Լորեցյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Արարատի մարզպետարանի բազմաթիվ աշխատակիցներ և այլ հայտնի մարդիկ մասնակցեցին մրցավազքին:
Մրցույթի ընթացքում բարձրաստիճան մասնակիցները անդրադարձան AFFA բարեգործական հիմնադրամի և Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեությանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց. «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել հիմնադրամին, որի ջանքերով կառուցվել է այս հիասքանչ բուլվարը: Ես շատ տպավորված եմ, տեսնելով այս գեղեցիկ վայրը:»
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը անդրադարձավ AFFA բարեգործական հիմնադրամի և Մասիսի զարգացման հիմնադրամի ներդրմանը՝ քաղաքի, ինչպես նաև Մասիսում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման գործում:
«Ուրախ եմ, որ Tour de Masis 3 և Tour de France միջոցառումները տեղի ունեցան միևնույն օրը, և որ Մասիսի զարգացման հիմնադրամը ակտիվ քայլեր է ձեռնարկում քաղաքի կայացման և զարգացման գործում», - ասաց դեսպանը:
Մեզ համար հաճելի անակնկալ հանդիսացավ այն փաստը, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները մրցավազքին մասնակցեցին կրելով վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված էր AFFA բարեգործական հիմնադրամի տարբերանշանը:
Միջոցառումը լուսաբանվեց Հայաստանում առաջատար տեղեկատվական կայքերի և հեռուստաընկերությունների կողմից: