Բաստիլի գրավման օրվա տոնախմբությունը Մասիսում
Հուլիսի 14-ին Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement)-ի համատեղ ջանքերով անցկացվեց տոնախմբություն` նվիրված Ֆրանսիայում ազգային տոն հանդիսացող Բաստիլի գրավման օրվան, միջոցառումը տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի Բուլվարում:
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները, Մասիս քաղաքի և Արարատի մարզի պաշտոնյաները:
Իր ելույթով տոնախմբությունը էլ ավելի հիշարժան դարձրեց Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի նվագախումբը: Տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես «Ազատություն, եղբայրություն, հավասարություն» և «Ֆրանսիայի խորհրդանիշներ» թեմաներով: Անցկացվեցին նաև ֆրանսիական թեմաներով նկարչության, խեցեգործության և փայտագործության վարպետության դասեր: Ինչպես նաև միջոցառման մասնակիցների համար կազմակերպվեցին վոլեյբոլի, բասկետբոլի և ֆրանսիական պենտանկի (Pétanque) խաղեր:
Ի նշան ֆրանս-հայկական բարեկամության՝ երիտասարդները` Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները ձեռքներին, երթով անցան Ֆրանկոֆոնիայի Բուլվարով:
Տոնախմբության ավարտին երկնակամարում հայտնվեց հսկայական օդապարիկը, որից հետո գիշերային երկինքը լուսավորվեց բազմերանգ հրավառությամբ: